23/09/2016 20:10
Իսրայելի ԱԳՆ. Եթե Ղարաբաղում խաղաղություն լինի, ապա տարածաշրջանի տնտեսական պոտենցիալը կաճի
Մենք հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող գործընթացներին: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի նախկին դեսպան, Իսրայելի ԱԳ նախարարության եվրասիական քարտուղարության ղեկավար Ռաֆայել Հարպազը:
Նրա խոսքով՝ Իսրայելն իրոք հավատում է և հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է:
«Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությամբ միջազգային ջանքերը արդյունք կունենան, և մենք աջակցում ենք այդ ջանքերին: Իսրայելը Հայաստանի հետ ևս լավ հարաբերություններ ունի: Մենք խաղաղություն ենք ցանկանում: Եթե խաղաղություն լինի, ապա տարածաշրջանի տնտեսական պոտենցիալը կաճի»,- ասել է նա: