23/09/2016 09:29
Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարար կնշանակվի Սուրեն Կարայանը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը։
«Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցոթյուն» կուսակցությանը կտան բնապահպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար։ Իսկ էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն։
Սուրեն Կարայանը վերջին շրջանում ավելի շատ զբաղվում էր ԵՏՄ-ի հետ տնտեսական, օրենսդրական հարաբերություններով և ինտեգրման հարցերով։ Եվ չի բացառվում, որ նոր պաշտոնում նրա թեկնածության ընտրությունը պայմանավորված է հենց դրանով», - նշել է թերթը։