24/09/2016 09:44
Իշխանությունները շատ վատ են ընդունել պաշտոնանկության համար Գագիկ Բեգլարյանի նեղանալը. ՀԺ
Տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին չի մասնակցել ոչ միայն նոր նախարարի ներկայացմանը, որին ՏԿՆ աշխատակազմի հետ ծանոթացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, այլև՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որին նախկինում, որպես կանոն, մասնակցել է: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
«Այդպիսով նա իր պաշտոնանկության համար իր նեղացածությունն ու կոշտ վերաբերմունքն է արտահայտել ՀՀ իշխանություններին։ Որոշ տեղեկությունների համաձայն, փոխադարձաբար իշխանություններն էլ շատ վատ են ընդունել Գագիկ Բեգլարյանի այդ քայլը։ Իշխանական կուլիսներում խոսվում է անգամ, որ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք ՀՀԿ հերթական համագումարի ժամանակ նա չի վերընտրվի ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ»,-հավելել է թերթը։