24/09/2016 10:12
Լևոն Ալթունյանը ՀՀ նախագահի և վարչապետի մոտ հարցազրույց է անցել. «Առավոտ»
«Առավոտի» տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Լևոն Ալթունյանը։ Նա ներկայումս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն է։
Թերթի տեղեկություններով՝ Ալթունյանը երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ եղել է նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին։
Լևոն Ալթունյանը թերթի հետ զրույցում այս լուրերը չի հերքել։ Նա ասաց, որ ՀՀ նախագահի և վարչապետի մոտ հարցազրույցն անցել է. «Կարծում եմ՝ լավ տպավորություն եմ թողել, բայց պաշտոնական հրամանից հետո կարող եմ հստակ բան ասել»։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Լևոն Ալթունյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մանկության ընկերներ են, վարչապետը նրան շատ վստահում է։ Լևոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ է, անեսթեզիոլոգ։