24/09/2016 14:33
Մամեդյարով. Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար
Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է «օկուպացված» տարածքներում ռազմական ներկայության դադարեցում և բարի կամքով պատրաստակամություն է հայտնում վերսկսել բանակցությունները հարցի քաղաքական կարգավորման շուրջ»,- ասել է նախարարը: