Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել ԼՂ խաղաղ գործընթացին. Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

24/09/2016 11:04

Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել ԼՂ խաղաղ գործընթացին. Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում


ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում  անդրադարձել է ՀՀ անկախության 25-ամյակին, Բաքվի ապրիլյան ագրեսիային, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակմանը և այլ թեմաների.

«Երկու օր առաջ Հայաստանը տոնեց իր անկախության 25-րդ տարեդարձը: Այս կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել ժողովրդավարական հաստատությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների առաջ մղման ուղղությամբ:

Հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել նաև սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Այնուամենայնիվ, դեռևս առկա են մարտահրավերներ: Սոցիալապես առավել խոցելի խմբերի կարիքները դրվել են 2014-2025 թվականների համար Հայաստանի Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմքում: Միաժամանակ, մեր կառավարության կողմից տրվել է Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկը: Այս առումով Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների հետ:

Անցյալ դեկտեմբերին հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթացին հաջորդած հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխմանը, որի նպատակը նոր և կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ: Այն ողջունվեց միջազգային համապատասխան կառույցների կողմից»,- ելույթում ասել է Էդվարդ Նալբանդյանը: 

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն, այլատյացություն, ծայրահեղականություն և ահաբեկչություն սնող միջավայրը փոխելու գործում:

«Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն է թողել նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք կենսական սպառնալիքների առջև են կանգնած՝ ազգային հողի վրա իրագործվող ոճրագործությունների պատճառով:

Բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին։ Շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար հայ է ապաստան գտել Հայաստանում: Ուստի, մենք գիտենք, թե ինչ է նշանակում՝ լինել փախստական և ապաստան տալ փախստականներին:

Հայաստանի Կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրում փախստականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Համոզված ենք, որ հարկավոր է առավել լայն միջազգային համագործակցություն ծավալել զանգվածային տեղահանմամբ պայմանավորված մարտահրավերին համարժեքորեն արձագանքելու համար: Այս առումով կարևոր է մի քանի օր առաջ այս բարձր մարմնի կողմից ընդունված փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի Հռչակագրի դրույթների լիարժեք իրականացումը:

Ցանկանում ենք ընդգծել ժողովուրդների խոշոր տեղահանությունների հիմնապատճառներին արձագանքելու անհրաժեշտութունը մարդկության դեմ հարցագործությունների կանխարգելման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և տևական քաղաքական հանգուցալուծումների միջոցով»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը: 

«Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը` պայքարելու ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ: 2016 թվականին լրանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևի առաջին տարին, որով դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:

Քանի դեռ բռնության սպառնալիքը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր ծայրերում, հույժ կարևոր է առավել արդյունավետ դարձնել անվտանգության ու խաղաղության հաստատման մեր միասնական ջանքերը: Եվ այս ընկալմամբ է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի և նրա կողմից լիազորված խաղաղարար գործողություններին՝ այդպիսով իր անմիջական ակտիվ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը, «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»: Անշուշտ, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է մյուսների անվտանգության հետ:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. 

«Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և սանձազերծած ագրեսիայի հետևանքով 1980-ականների վերջից և 1990-ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ:

Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ Ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների և խոշտանգումների անհերքելի նշաններ: Նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են հանդիսանում:

Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին, 1994-1995 թթ.-ի հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացում, երկրորդ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում և, երրորդ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում:

Ի հեճուկս այս ամենին, Արցախի ժողովուրդը կարողացել է ինքնապաշտպանվել և ստեղծել ազատ և ժողովրդավար հասարակություն:

Միջնորդ պետությունների՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները Այսօր, 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Այսօր, 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը Այսօր, 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան Այսօր, 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի Այսօր, 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը Այսօր, 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան Այսօր, 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի Այսօր, 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն Այսօր, 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Այսօր, 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին Այսօր, 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան Այսօր, 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է Այսօր, 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Այսօր, 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա Այսօր, 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա Այսօր, 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է Այսօր, 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները Այսօր, 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին Այսօր, 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Այսօր, 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան Այսօր, 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) Այսօր, 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար Այսօր, 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին Այսօր, 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան Այսօր, 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում Այսօր, 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) Այսօր, 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) Այսօր, 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին Այսօր, 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան Այսօր, 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը Այսօր, 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին Այսօր, 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան Այսօր, 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին Այսօր, 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան Այսօր, 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Այսօր, 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից Այսօր, 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ Այսօր, 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) Այսօր, 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է Այսօր, 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե Այսօր, 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Այսօր, 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել Այսօր, 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ 14/11/2024 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան 14/11/2024 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում 14/11/2024 16:53 OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը 14/11/2024 16:38 Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը 14/11/2024 16:33 Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է 14/11/2024 16:23 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub) 14/11/2024 16:13 Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել. Ավագանու անդամ 14/11/2024 16:06 «Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը 14/11/2024 15:48 ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան 14/11/2024 15:45 Լեոյի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում (Տեսանյութ) 14/11/2024 15:39 Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի, Անդրանիկի ժառանգորդը. սիրուն չի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 14/11/2024 15:35 Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք» 14/11/2024 15:33 Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  14/11/2024 15:28 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը