26/09/2016 12:45
Պեպեն պատրաստ է մասնակցել «Բորուսիայի» հետ հանդիպմանը
«Ռեալի» պաշտպան Պեպեն կարող է մասնակցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ վաղը կայանալիք հանդիպմանը, հայտնում է Sport-express.ru-ն։
Պորտուգալացին, ով աջ ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել Իսպանիայի առաջնության վերջին երկու խաղը, վերականգնվել է։
Վնասվածքը նա ստացել է «Էսպոնյոլի» հետ Պրիմերայի 4-րդ տուրի խաղում, որը մադրիդյան թիմն իր օգտին գրանցեց 2։0 հաշվով։