26/09/2016 14:00
Սեպտեմբերի 28-ին կանցկացվի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Այն կազմակերպում է «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոնը»՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Այս տարի փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Նուբար», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» ավանդական երգի-պարի համույթները:
Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ: Կցուցադրվեն նաև հայ ազգային երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:
Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգ ու պարի պահպանումն ու տարածումն է, և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը: