27/09/2016 09:01
Քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը. «Հրապարակ»
Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է երկուսի՝ Արարատի և Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաև Սյունիքը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ըստ ամենայնի, կփոխարինի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որն իր տեղը զիջելու է դաշնակցական Արծվիկ Մինասյանին։ Աբրահամյանի պաշտոնանկությունը պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի գործոնով, մարզպետն Արգամիչի «մարդն» է, մարզպետարանն էլ ավելի շատ ԲՀԿ-ականներով է համալրված, քան ՀՀԿ-ականներով։
Ռ․Աբրահամյանին են նաև վերագրում որոշ համայնքներում ՀՀԿ ձախողումը սեպտեմբերի 18-ին», - հավելել է թերթը։