27/09/2016 14:28
«Տաշիրը» չի մեկնաբանում ԼՂՀ Էլցանցերը գնելու հնարավորությունը
«Տաշիր» ընկերությունը չի մեկնաբանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Էլեկտրական ցանցերը գնելու շուրջ եղած քննարկումները:
«Մեր մեկնաբանությունն այն է, որ չենք մեկնաբանում այդ քննարկումները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարացվել, որ «Տաշիր» ընկերությունը բանակցում է ԼՂՀ Էլեկտրական ցանցերը ձեռք բերելու շուրջ։