27/09/2016 09:34
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է անցկացրել Բելգիայում
Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա։
Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 26-ին Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և կառույցի անդամների հետ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել հայկական կազմակերպության հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրա գործունեությունը՝ ուղղված Եվրոպայում Արցախի շահերի պաշտպանությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մանրամասն քննարկել հետագա ծրագրերը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամներ Դավիթ Մելքումյանը և Հայկ Խանումյանը։