28/09/2016 09:20
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար քննարկվում են Վաղարշակ Հարությունյանի և Արկադի Ղուկասյանի թեկնածությունները. «Հրապարակ»
Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածության մասին վաղուցվանից էր խոսվում, գրել է «Հրապարակ»-ը:
«Սրան համաձայն է ռուսական կողմը, քանի որ Հարությունյանը պրոռուսական կողմնորոշում ունի։ Օրինակ՝ ՀՕՊ համաձայնագրի առթիվ նա հայտարարել էր, որ պետք է շնորհակալ լինենք ռուսներին: Սակայն երկրորդ թեկնածու էլ է քննարկվում՝ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի տարբերակը։ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հերթը Հայաստանինն է՝ այն ռոտացիայով է նշանակվում», - հավելել է թերթը։