28/09/2016 09:29
Հրաչյա Ռոստոմյանը կպահպանի ՀԱՕԿ փոխնախագահի պաշտոնը. «Ժամանակ»
«Ժամանակը» գրել է, որ Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։ Հրաչյա Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով։
«Ուշագրավ է, որ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ոչ մի գնահատանքի չարժանացավ։ Ըստ տեղեկությունների՝ 2015թ. փետրվար ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո նախարարի պաշտոնը թողնելուց հետո էլ Հրաչյա Ռոստոմյանը շարունակել է համակարգել սպորտի նախարարության աշխատանքները։ Նշենք, որ նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանը նշանակվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այդ պաշտոնում նշանակվել էր 2012թ. հունիսի 16-ին և պաշտոնավարել մինչև 2014թ. մայիսը», - գրել է թերթը: