28/09/2016 09:24
ՀՀԿ-ն այսօրվանից համատարած ընտրակաշառք է բաժանելու Վանաձորում. «Ժամանակ»
Առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Վանաձորում սպասվող ՏԻՄ ընտրությունները իրական խուճապ են առաջացրել ՀՀԿ-ում։
Որքան մոտենում է ընտրության օրը, ՀՀԿ-ն ավելի է համոզվում, որ հանրապետության երրորդ քաղաքում հաղթելու իր շանսերը նվազում են։
«Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ն այսօրվանից սկսելու է գործի դնել իր ավանդական մեթոդը և համատարած ընտրակաշառք է բաժանելու Վանաձորում։