28/09/2016 09:47
Վարդևան Գրիգորյանի որդու դին գտել են ոչ թե տան նկուղում, այլ՝ ավտոտնակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձած փաստերը վկայում են, որ Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամսնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները։
«Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել էր, թե երիտասարդի դին գտել են Գրիգորյանների տան նկուղում, այնինչ՝ նրան գտել են ավտոտնակում։ Եվ քննչական կոմիտեում չէին կարող այս մասին տեղյակ չլինել։ Ավելին՝ դեպքի վայրի փոփոխությունը տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ փոխում է։
Բանն այն է, որ ըստ Գրիգորյանների մերձավորների՝ տան նկուղի մուտքը տեսախցիկների տեսադաշտում է։ Իսկ ավտոտնակը, ըստ որում, հին ավտոտնակը, որը դեպքի վայրն է, ավելի հեռու է։
«Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այն երկու մուտք ունի, որոնցից մեկը փողոցի կողմից է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրավապահները ի սկզբանե ծրագրել են, թե տեղի ունեցածը ինչպես պետք է ներկայացնեն, իսկ փաստերը չեն էլ հետաքրքրում», - գրել է թերթը: