28/09/2016 09:40
Շիմոն Պերեսը մահացել է առանց տառապանքների և դոնոր է դարձել. Բժիշկ
Սեպտեմբերի 28-ին 93 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը:
«Շիբա» բուժկենտրոնում նախկին նախագահին բուժող բժշկի և նրա փեսա Ռաֆի Վալդմանի խոսքով, Շ.Պերեսը մահացել է առանց տառապանքների, իսկ մահից հետո նրա աչքերի թաղանթները նվիրաբերվել են փոխպատվաստման համար:
«Այսօր խորին վշտով մենք հրաժեշտ ենք տալիս մեր հորը` Իսրայելի Հանրապետության իններորդ նախագահին: Մեր հոր ժառանգությունն ապագան է, միշտ նայեք դեպի ապագան և շարունակեք ձգտել խաղաղության»,- իր հերթին ասել է Պերեսի որդին՝ Նեհեմիա Պերեսը:
Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժին: Նրա մոտ հանտնաբերվել էր գլխուղեղի կրկնակի արյունազեղում: