28/09/2016 16:00
Սպորտն անհրաժեշտություն դարձնելու գաղափարը պետք է տարածել. վարչապետը ներկայացրել է նոր նախարարին
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցրեի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին, և նրանցից ակնկալիքները մեծ են:
Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ:
Վարչապետը նաև նշել է. «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»: