29/09/2016 14:25
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերին կայցելեն տարածաշրջան, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է «Интерфакс-Азербайджан»
«Համանախագահների այցը տարածաշրջան նախատեսվում է հոկտեմբերի երկրորդ կեսին», - լրագրողների հետ զրույցում նշել է Է.Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրը և ժամկետը կարող է սահմանվել՝ ելնելով միջնորդների առաջարկություններից: