29/09/2016 20:20
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռ նախատեսված չէ. ՀՀԿ
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում այս պահին նախատեսված չէ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Գոնե այս փուլում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպոմ նախատեսված չէ հստակ օրով, ժամով: Այս պահին մեզ հայտնի չէ նման հանդիպման մասին, նման հարց մենք չենք քննարկել», - ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: