30/09/2016 13:40
Արամ Ա կաթողիկոսն ու Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպում են ունեցել
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արամ Ա կաթողիկոսն ու Նալբանդյանը քննարկել են Հայաստանի միջազգային հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Հ.Յ.Դ. բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատٳրյանը:
Հանդիպումից հետո Վեհափառ Հայրապետն ու Նալբանդյանը միասին ճաշել են: