30/09/2016 11:47
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:
Սա մեծ տոն է, որը մարմնավորում է Աբխազիայի ժողովրդի հերոսությունը, արիությունը, անձնվիրությունը և ազատ ապրելու ու ինքնիշխան պետություն կառուցելու անկոտրում կամքը:
Անկախ պետականության կերտման ճանապարհին Աբխազիան էական հաջողությունների է հասել, և մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական աբխազ ժողովրդի բոլոր ձեռքբերումների համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգելի Ռաուլ Ջումկովի, և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում, բարօրություն և նոր հաջողություններ՝ Աբխազիայի Հանրապետությանը»: