30/09/2016 09:19
Սերժ Սարգսյանի եղբայրը հերքել է իր՝ Մատենադարանի տնօրեն նշանակվելու մասին լուրը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ նախագահի եղբոր՝ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցականության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, մամուլում հրապարակում կա, որ դուք եք համարվում Մատենադարանի տնօրենի թեկնածուներից ամենահավանականը: Ունե՞ք նման ցանկություն:
- Ոչ, դա հերյուրանք է, ես առաջին անգամ մամուլի հրապարակումից եմ իմացել: Այդ մասին խոսք չկա նույնիսկ:
- Եթե մրցույթ լինի՝ չե՞ք մասնակցի: Ճի՞շտ հասկացա:
- Այո, ճիշտ հասկացաք, ես չեմ պատրաստվում մասնակցել: Սա հերթական դեպքն է, որ թերթերն ինձ պաշտոն են վերագրում, էլ պաշտոն չի մնացել, որ չվերագրեն: Էլ ռեկտորի պաշտոն չի մնացել, որ չնշանակեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։