30/09/2016 10:33
ԼՂ հակամարտության հարցում չի նկատվում կարգավորման հնարավորություն. Քերրի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ դեռևս պայմաններ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած հակամարտության հաղթահարման համար, փոխանցում ՏԱՍՍ-ը:
Ջոն Քերին Վաշինգտոնում մասնակցել է «Ատլանտիկ» շաբաթաթերթի ու Ասպենի գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած 8-րդ տարեկան ֆորումին, որի ընթացքում էլ անդրադարձել է մի շարք, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտությանը:
Նրա խոսքով` «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, որոնցում ներկա դրությամբ չի նկատվում կարգավորման հնարավորություն, առաջին հերթին, քանի որ դրան պատրաստ չեն երկրների ղեկավարները»: