01/10/2016 12:02
ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ուորլիք
ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և ակտիվորեն աշխատելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` կարգավորմանն ուղղված փոխընդունելի բանաձև գտնելու համար»,- գրել է Ուորլիքը:
The US remains committed to #NKpeace and will work actively with the @OSCE Co-Chairs to mediate a settlement acceptable to the sides.
— James Warlick (@AmbJamesWarlick) September 30, 2016