03/10/2016 15:54
Քիմ Քարդաշյանը հարցաքննությունից հետո մասնավոր ինքնաթիռով շտապ լքել է Ֆրանսիան
Քիմ Քարդաշյանը, որին երկուշաբթի կողոպտել են Փարիզում, ոստիկանությունում անցկացված հարցաքննությունից հետո շտապ կարգով մասնավոր ինքնաթիռով լքել է Ֆրանսիայի տարածքը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով AFP-ի իրազեկ աղբյուրների:
«Նա վաղ առավոտյան մեկնել է Լը Բուրժե օդանավակայանից»,-նշում են գործակալության աղբյուրները:
Մինչ այդ Քարդաշյանը զրուցել է ֆրանսիացի քննիչների հետ, որոնք զբաղված են հանցագործների որոնմամբ:
«Գործի են դրված բոլոր ուժերը, որպեսզի լույս սփռվի այս միջադեպի վրա և ձերբակալվեն մեղավորները: Հետաքննությունը հանձնարարված է Փարիզի քրեական ոստիկանության բանդիտիզմի դեմ պայքարի խմբին»,-հայտնել են իրավապահ մարմիններում: