04/10/2016 09:32
Համաներումը մեծ գլխացավանք կարող է դառնալ ոստիկանության և ազգաբնակչության համար. ՀԺ
Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին խոսակցությունները մեծ գլխացավանք կարող են դառնալ ոստիկանության համար։ Ոստիկանությանը մոտ կանգնած «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ թեպետ համաներումը կարևոր երևույթ է և շատ մարդիկ իսկապես դրա կարիքն ունեն, սակայն այն նոր խնդիրներ կառաջացնի։
Իրավապահների շրջանում տարածված դժգոհություններից է, որ աճելու են գողությունները։
«Համաներմամբ ազատվելու են նաև շատ մարդիկ, ովքեր ունեն, ասենք գողության համար մի քանի դատվածություն։ Այդ մարդիկ Հայաստանում, որտեղ անգամ դիպլոմավոր մասնագետներն աշխատանքի խնդիր ունեն, հիմնականում անգործ են մնալու։ Իսկ նրանք պետք է սնվեն, հագնվեն և այլն։ Ուստի մեծ է հավանականությունը, որ նրանց մեծ մասը նորից վերադառնալու է հին «փեշակին»՝ գողությանը։ Իսկ դա գլխացավանք է ոչ միայն իրավապահների, այլև մեր ազգաբնակչության համար»,- ասել է թերթի աղբյուրը։