04/10/2016 12:04
ԱՄՆ Պետդեպ. Վաշինգտոնն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորմանը
Միացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կողմերի հետ: Ինչպես գիտեք, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Հակամարտության նկատմամբ մեր երկարաժամկետ դիրքորոշումը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, կարգավորումն է` հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուժի չկիրառման կամ սպառնալիքի սկզբունքը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը»,- ասել է Թրյուդոն:
Նրա խոսքով՝ խաղաղության պատասխանատվությունն ընկած է երկու երկրների ղեկավարների վրա: Թրյուդոն ընդգծել է հակամարտության բանակցային խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում երկրների ղեկավարների կարևորությունը: