04/10/2016 12:38
ԵԱՀԿ Մինսկի խումբը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձայնությանը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն անցկացնել հերթական հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով, РИА Новости գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հույս ունենք, որ նախագահները կհամաձայնվեն հաջորդ հանդիպումն անցկացնել: Օրը կամ վայրը դեռ հստակեցված չեն: Հոկտեմբերի վերջին տարածաշրջան մեր այցի ժամանակ նախատեսում ենք քննարկել հարցերը կողմերի հետ», - ասել է ամերիկացի դիվանագետը: