04/10/2016 13:49
Ճիշտ չէ, որ պարտք վերցնենք ու նպաստ տանք. 2017-ին թոշակների ու նպաստի բարձրացում չի լինի
Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ճիշտ չի համարում արտաքին պարտքի ավելացման հաշվին թոշակների և նպաստների բարձրացումը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ 2017 թվականին կենսաթոշակները բարձրանան, նախարարն արձագանքեց. «Շատ դժվար է նայել կենսաթոշակառուի աչքերին և ասել, որ մենք խնդիրներ ունենք բյուջեի հետ»:
«Բայց, մյուս կողմից, որպես տնտեսագետ և որպես ֆինանսիսիտ, կարծում, եմ, որ ճիշտ չէ, որ պարտք վերցնենք և թոշակ ու նպաստ տանք: Ավելի ճիշտ կլինի, որ տնտեսական աճին ձեռնամուխ լինենք, դրանից հետո ադեկվատ կբարձրացնենք թոշակները և նպաստները», - ասաց նախարարը: