05/10/2016 09:18
Ջրային տնտեսության կոմիտեի նոր նախագահը վարչապետի եղբոր սանիկն է. «Հրապարակ»
Երեկ Կարեն Կարապետյանը գյուղնախարարության ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին փոխարինեց Արսեն Հարությունյանով: Նա 2013-ից գազի ներտնային սպասարկման «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, «Հրապարակ»-ի տեղեկություններով, ընկերության 42% բաժնեմասի տերը:
«Նաև «Ֆլորենս» ռեստորանը կառավարող «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, ինչպես նաև վարչապետի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի սանիկը:
«Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու բաժնետերերից մեկը եղել է հենց Վլադիմիր Կարապետյանը, սակայն 2009-ին դուրս է եկել ընկերությունից: «Էյ Ի Ջի Սերվիս»-ի տնօրենի պաշտոնում Ա. Հարությունյանին կփոխարինի տնօրենի տեղակալ Արման Նալբանդյանը: Ի դեպ, «Էյ Ի Ջի Սերվիսը»՝ կոնսորցիումի կազմում, մասնակցում էր ՀՀ խմելու ջրի մատակարարման մրցույթին, բայց արդյունքում շահեց այլ կազմակերպություն», - հավելել է թերթը: