05/10/2016 12:35
Երևանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը
Երևանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը։ Օդանավակայանում այն ճանապարհել են նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և ՌԴ դեսպան Վոլինկինը ճանապարհեցին Սիրիա հումանիտար օգնությամբ 2դ օդանավը։ pic.twitter.com/3wN7QKSEVn
— MFA of Armenia (@MFAofArmenia) October 5, 2016
Առաջին ինքնաթիռը Հայաստանից մեկնել էր հոկտեմբերի 4-ին: Այն վայրէջք է կատարել Սիրիայում՝ Հմեյնիմ ավիաբազայում։
ՀՀ արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին և ՌԴ Պաշտպանության նախարարությանը օգնության տեղափոխման համար։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ երկու օդանավ մարդասիրական օգնություն կտեղափոխի Սիրիա։