06/10/2016 09:41
Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու արտաքին քաղաքական խնդիրներին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում մամուլի ասուլիս է հրավիրելու և անդրադառնալու է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու արտաքին քաղաքական խնդիրներին։ Նա կանդրադառնա նաև այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են իր հետագա գործունեությանն ու ծրագրերին։
«Հիշեցնենք, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»։ Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում։ Օհանյանը հենց դրա համար Էլ մերժեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի, անվտանգության քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոններից որևէ մեկը զբաղեցնելու առաջարկությունները»,-հավելել է թերթը։