07/10/2016 09:52
Քննարկվում է Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հարցը. ՀԺ
Դաշնակցություն կուսակցությունը քննարկում է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցը։ Հիշեցնենք, որ այդ խնդիրը առաջացավ հոկտեմբերի 2-ին Գյումրիի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի պարտության պատճառով։ ՀՅԴ-ն գտնում է, որ մարզպետն է մեղավոր, որ իրենք անցողիկ շեմը չեն հաղթահարել։
Իսկ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի ՀՅԴ կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի և Հ. Սիմոնյանի հարաբերությունները լարված են։ Նախկին մարզպետը ցանկանամ է վերադառնալ այդ պաշտոնին։