07/10/2016 19:01
ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ Վաչե Հովեյանը համերգ է ունեցել Սոֆիայում
ՀՀ Մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ օրերս Երևանի Կոնսերվատորիայի պրոֆեսոր, ալտահար Վաչե Հովեյանը գտնվում էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այցելության նպատակը Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ համերգներով ներկայանալն էր:
«Սեպտեմբերի 24-ին Սոֆիայի կոնսերվատորիայի մեծ, լեփլեցուն դահլիճում հրաշալի համերգ ունեցանք: Հանդիսատեսի 90 տոկոսը բուլղարներ էին: Այնտեղ մնացինք գրեթե մեկ շաբաթ: Մեզ հետ էին նաև շեփորահար Երվանդ Մարգարյանն ու դաշնակահարուհի Նառա Առաքելյանը: Նրանք ապահովեցին ջազային հատվածը, ես նվագախմբի հետ մեկտեղ՝ դասական»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Վ. Հովեյանը:
Համերգին ներկա էին Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ Վարդապետ Պողոսյանը: