08/10/2016 14:53
«Տոտենհեմը» հունվարի կփորձի ձեռք բերել Իսկոյին
«Տոտենհեմը» ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ Իսկոն խաղային պրակտիկա չունի Մադրիդյան ակումբում՝ առաջարկելով նրան տեղ հիմնական կազմում ու դրսևորվելու հնարավորություն։ 24-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմի» տրանսֆերային առաջնահերթություններից էր անցած ամռանը, սակայն այդպես էլ չկարողացավ կատարել գործարքը, հիշեցնում է iSport.ua-ն։
Այդուհանդերձ, անգլիացիները պլանավորում են հերթական փորձը կատարել՝ նրա հետ արդեն ձմռանը պայմանագիր ստորագրելու համար։
«Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն, ի դեմս Իսկոյի, իդեալական թեկնածուի է տեսնում թիմի ստեղծագործ ներուժն ավելացնելու գործում։