08/10/2016 12:26
Ալիև. Ադրբեջանին ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության նիստում բողոքել է, որ Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
«Մեր վրա փակ դռների հետևում ճնշում է գործադրվում՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ համաձայնության գալու նպատակով: Մենք շատ մանրուքներ չենք բացահայտում, քանի որ գոյություն ունեն դիվանագիտական կանոններ», - ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված է եղել 2016 թվականի 9 ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացմանը և առաջիկա խնդիրներին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեմ այս հարցում ակտիվ արշավ է իրականացվում:
«Արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի և վիրավորանքի արշավի հիմնական նպատակն է՝ ստիպել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - ասել է Իլհամ Ալիևը: