11/10/2016 13:46
Կարեն Կարապետյանը վստահում է Վարդան Հարությունյանին ՊԵԿ նախագահի պաշտոնում
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետագայում կբացատրի, թե ինչու փոխեց ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին:
«Հետագայում կբացատրեմ», - ասաց նա լրագրողներին «Ազատության» եթերում:
Իսկ թե ինչու է ընտրել Վարդան Հարությունյանին այդ պաշտոնում՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Որովհետև վստահում եմ»:
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հովհաննես Հովսեփյանն ազատվեց ՊԵԿ նախագահի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: