11/10/2016 18:56
Սիմեոնեն վստահ չէ, թե որտեղ կհայտնվի 10 տարի անց
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահ չէ, թե որտեղ կհայտնվի 10 տարի անց։ Ավելի վաղ հաղորդվել է, որ մասնագետը, կրճատելով մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականը, կարիերան կարող է շարունակել «Ինտերում», հայտնում է Sport-express.ru-ն:
«Չեմ կարող պատկերացնել, թե որտեղ կլինեմ 10 տարի անց,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է գործակալությունը։- Ես նման երկար ժամկետի համար պլաններ չեմ կազմում։ Ամեն օր ձգտում եմ հաճույք ստանալ իմ աշխատանքից և որակյալ կատարել այն։ Դրա հաշվին կարելի է առաջ շարժվել։ Հավանաբար, ես կաշխատեմ մարդկանց հետ, ովքեր մտերիմ են ու կլիցքավորեն ինձ»։