12/10/2016 12:39
Քարդաշյանի քույրը հայտարարել է, որ մոդելի հոգեվիճակը խանգարվել է
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղի հոգեվիճակը խանգարվել է հոկտեմբերի 3-ին Փարիզում տեղի ունցած կողոպուտից հետո, ինչը ոչ միայն լուրջ փորձություն Էր նրա ու իր հարազատների համար, այլև՝ նախազգուշացում, այս մասինի ասել է Քիմի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, հայտնում է ТАСС-ը:
«Քիմի վիճակն այնքան էլ լավ չէ: Նրա հետ պատահածը կարող է անասելի հոգեկան ցավ պատճառել, բայց մեր ընտանիքը համախմբվել է ինչպես երբեք: Մենք այդ փորձությունը միասին կհաղթահարենք»,-նշել է Քլոեն:
Փարիզում կողոպտվելուց հետո Քիմը և նրա հարազատները լռություն էին պահպանում տեղի ունեցած շուրջ: Տուժածի քույրն առաջինն է խզել ձգձգվող դադարը:
Ռեալիթի շոուի աստղն ավելի քան 84 մլն երկրպագու ունի Instagram-ում, ևս մոտավորապես 48 միլիոն՝ Twitter միկրոբլոգների ծառայությունում:
«Կարծում եմ, որ դա ահազանգ էր, որը կոչված է դրդելու մեզ՝ լուրջ շտկումներ կատարել սովորական կենսաոճում: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ հուսալիորեն պաշտպանված ենք»,-հավելել է Քլոե Քարդաշյանը: