12/10/2016 16:21
ԵԽ ներկայացուցիչների այցերը ԼՂՀ չպետք է խոչընդոտվեն. ԼՂՀ ԱԳՆ
Արցախի իշխանությունները համաձայն են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի տեսակետի հետ, որ կազմակերպության մանդատը Լեռնային Ղարաբաղում իրականացնելու անհրաժեշտության կա և Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու հարցը քաղաքականացնելը անթույլատրելի է:
«Եվրոպայի խորհրդի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների խթանումը ողջ եվրոպական մայրցամաքում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ դառնա», - ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը, պատասխանելով News.am-ի հարցին:
«Խոչընդոտելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանը, առաջին հերթին, ցուցադրում է այդ կազմակերպության հիմքում ընկած նպատակների ու սկզբունքների նկատմամբ իր անհանդուրժողականությունը», - ասել է նա:
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում հայտարարել է Եվրոպայի խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտության մասին։