Այն, ինչ բեմական էր, ուղարկեցինք նկուղ, իսկ անգամ նկուղին անարժան «մշակույթը» հանեցինք հայոց բեմ. Գագիկ Գինոսյան

12/10/2016 13:28

Այն, ինչ բեմական էր, ուղարկեցինք նկուղ, իսկ անգամ նկուղին անարժան «մշակույթը» հանեցինք հայոց բեմ. Գագիկ Գինոսյան


Յուրաքանչյուր պետության այցեքարտն աշխարհում ոչ միայն իր գիտնականներն ու ֆիզիկոսներն են, այլև՝ մշակութային գործիչները, որոնք դառնալով աշխարհինը՝ առավել մեծ ճանաչում են բերում սեփական ժողովրդին: Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Չայկովսկի, Բալզակ, Միքելանջելո…  Գերմանացի ու ռուս երաժիշտների, ֆրանսիացի գրողի և իտալացի քանդակագործի կողքին քիչ չեն նաև հայկական ծագմամբ անհատները. Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Հովհաննես Այվազովսկի, Կոնստանտին Օրբելյան, Կոմիտաս…

Անշուշտ, ժամանակին էլ քիչ չեն եղել մարդիկ, ում ստեղծած «արվեստն» անհասկանալի ու «թիթեռի կյանք» ունեցող է եղել: Ու եթե նրանց ստեղծագործությունների վրա արգելքներ չեն դրվել, դա դեռ չի նշանակում, որ բարձրաձայնվել ու քարոզվել են:

Այնինչ այսօր աշխարհում շատ բան է փոխվել. «նկուղային արվեստը» թեև որակական փոփոխությունների չի ենթարկվել, բայց, կարծես, սկսել է գնահատվել հավասար պայմաններով՝ դասականը, ազգայինն ու ռաբիսը նույն իրավունքներն ունեն:

«Ռաբիսը նկուղի մշակույթ, ավելի ճիշտ, հակամշակույթ է: Խորհրդային Միության տարիներին նկուղներում գաղտնի հնչեցնում էին, հետո իրական մշակույթն իջեցրեցին նկուղ, իսկ դա հանեցին մինչև Օպերայի բեմ և հեռուստատեսություն: Ինձ համար բեմը խորան է, իսկ նրանք սկսեցին պղծել խորանը: Հենց հիմա գնացեք ցանկացած նկուղային ռեստորան, օրինակ, ՄԵր գյուղը պանդոկ, և այնտեղ կտեսնեք կոնսերվատորիայի պրոֆեսորների, ովքեր նվագում ու երգում են: Մի խոսքով՝ այն, ինչ բեմական էր, ուղարկեցինք նկուղ, իսկ անգամ նկուղին անարժան «մշակույթը» հանեցինք հայոց բեմ, շռայլորեն ցփնեցինք ու դրանով դաստիարակեցինք մի ամբողջ սերունդ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ազգային պարարվեստի գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը:

Հանրային հեռուստաընկերությամբ վերջերս մեկնարկած «Ամենակարող երգիչը» իր եթերաժամերից մեկը օրերս նվիրեց ռաբիս երգին՝ տաղավարում որպես ժյուրի հյուրընկալելով նաև այս ուղղության մերօրյա «վարպետին»՝ Սպիտակցի Հայկոյին: Պետական հեռուստաալիքով ռաբիս քարոզելու միտումն անտարբեր չթողեց մշակութային գործիչներից շատերին:

«Չեմ կարծում, որ կա մշակութային որևէ գործիչ, ով կողմ է այս պրոպագանդմանը: Նորից կկրկնեմ, նկուղի գործչին, այդպիսի կերպարներին, հայկական բեմ ընդհանրապես չպետք է թողնել, ուր մնաց ժյուրի կարգել: Բայց նրանց մենք ենք սնել: Հարսանքներին, եթե սխալվում ու ազգային խումբ են հրավիրում, ռաբիսների վաստակածի նույնիսկ 10 տոկոսի չափով չեն ուզում վճարել: Երբեմն էլ ասում են՝ սա ձեզ համար մեծ պատիվ է: Ինձ համար իսկապես մեծ պատիվ է Հայրիկ Մուրադյանի, Նժդեհի ու Կոմիտասի ազգային արժեքների կրողը լինել, բայց ոչ թե Ձեր առջև ելույթ ունենալը: Հատկապես նրանց, ովքեր ազգային որևէ նկարագիր չեն կրում իրենց մեջ: Ինքս եմ տեսել, թե ռաբիս կատարողներն ինչ հրավերներ են ունենում, այստեղից Պետերբուրգ, Լոս Անջելես են գնում՝ հարսանիքներին 1000-ավոր դոլարներով երգելու: Երևի թե, Հանրայինի ղեկավարությունն էլ մտածել է, թե դա ամենապահանջարկ ունեցող «մշակույթն» է ու դրա միջոցով զբաղվում է իր PR-ով: Բայց իրականում Հանրային հեռուստաընկերության կոչումը ոչ թե պահանջված, այլ դաստիարակիչ երաժշտություն, մշակույթ մատուցելն է, վաղվա քաղաքացի կրթելը: Ժամանակին այսպիսի ևս մեկ քայլ եղավ. Երևանի տոնին 3 կիսաբարո ռուս աղջիկ երգում էին «Մամա Լյուբա դավայ, դավայ», ու դա այն տեսահոլովակի երգն էր, որտեղ նրանք, ներեցեք արտահայտությանս համար, «ապահովիչ» էին փչում: Եվ այդտեղ նստած նրանց ծափահարում էին մեր նախագահն ու կաթողիկոսը, ԱԺ նախագահն ու վարչապետը: Կարծում էի` կազմակերպիչներից որևէ մեկը գոնե հաջորդ օրը հրաժարական կտա կամ պաշտոնանկ կարվի: Բայց նման բան չեղավ: Ու դա կորպորատիվ համերգ չէր, այլ` Երևան քաղաքի տոնը: Եթե նույն պահին չենք պատժում տվյալ նախագիծը հորինողին ու դրա վրա այդքան պետական ու ազգային գումարներ վատնողին, ապա վաղը նորից կրկնվելու է: Սպիտակցի Հայկոն ի՞նչ մեղք ունի, բռնազավթե՞լ է Հանրային հեռուստաընկերությունը: Նա իր երգի տերն է, ու եթե մենք այն ճաշակի ենք, որ մեր հարսանիքներում 1000-ավոր դոլարներ ենք տալիս նման երգիչներին, էլ ինչ ասեմ», - նկատեց մեր զրուցակիցը:

Միշտ չէ, որ արդարացված է՝ պահանջարկը բխում է առաջարկից կարգախոսը, հաճախ պետք է ճիշտ ու դաստիարակիչ առաջարկը ձևավորի պահանջարկ:

«Ինչո՞ւ ենք դպրոց կառուցում, երեխային դաս տալիս: Լսենք, տեսնենք երեխան ինչ է ուզում ու այդ էլ տանք: Իսկ նա ուզում է խաղալ, ավտոմեքենա վարել, իր ինչի՞ն են պետք քիմիան կամ մաթեմատիկան, պատմությունն ու գրականությունը: Այդկերպ, ի՞նչ է, պետք է մարդկանց տալ այն, ինչի պահանջարկ կա՞: Շատ ներողություն, այդ դեպքում մարդկանց մի ստվար զանգված թմրանյութի պահանջ ունի, ինչո՞ւ չեք մատուցում, ավելին՝ արգելում եք: Հավատացեք, սա էլ մշակութային, հոգևոր թմրանյութ է, որը հեռուստատեսությամբ հեղելով մարդկանց վրա՝ թույլ չես տալիս տեսնեն իրական մշակույթը: Եթե չես քաղհանում մոլախոտը, այլ մի բան էլ մոլախոտի սերմ ես ցանում քո հողի մեջ, ապա այդտեղ չի կարող բերք հասունանալ: Մոլախոտով խեղդված դաշտում պտղաբերություն սպասելն անիմաստ է», - ընդգծեց Գ. Գինոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենից գոնե որոշակիորեն ձերբազատվելու համար մշակույթի դաշտում 5-10 տարվա հեղափոխական աշխատանք է պետք, որը ոչ միայն մեծ ռեսուրս, այլև՝ իշխանությունների ազատականություն է պահանջում:

«Երբ քմահաճույքով անհասկանալի ինչ-որ մեկին վաստակավոր արտիստի կոչում են տալիս, դրանով կործանում են իրական վաստակավոր արտիստներին: Ոչնչացնելով այդ կոչման հարգը՝  անլրջություն է առաջանում դրանց նկատմամբ: Կամ պետք է բոլոր կոչումները վերացնեն, կամ թույլ տան, որ ընտրված կադրը՝ Մշակույթի նախարարը, պատասխանատուն, աշխատի: Վստահեք նրան՝ մեկտեղ ստիպելով, որ յուրաքանչյուր քայլի համար հաշվետու լինի: Թե չէ ինչպե՞ս կարելի է նույն կոչումը տալ և՛ Դանիել Երաժիշտին, ով հոգևոր ու ազգային նվագամբեր ու երաժշտախմբեր է ստեղծել, 200-ից ավելի շարականներ է փրկել «մեռնելուց», կոնսերվատորիայի պրոֆեսոր է, և՛ Արմենչիկին, ով միայն պղծում է հայոց բեմն ու ոչնչացնում հայոց սերունդը», - ասաց նա:

Դիտարկմանը, որ գուցե այդ ամենի դեմն առնելու միակ միջոցը իրական վաստակավորների՝ իրենց ընձեռված կոչումներից հրաժարվելն է, Գագիկ Գինոսյանը պատասխանեց.

«Ժամանակին, երբ Սիլվա Կապուտիկյանը վերադարձրեց իր բոլոր շքանշաններն ու կոչումները, փոխարենը ստացավ այն, որ այդ տարիների ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անգամ չբարեհաճեց մեծ գրողի հուղարկավորությանը մասնակցել` այսկերպ պատասխանելով նրա արարքին: Ինքս պաշտոնապես հայտարարում եմ` եթե իմանամ, որ երկրում ինչ-որ ատյաններ կսթափվեն ու այլևս ոչ-մի Արմենչիկ կոչում չի ստանա, հենց այժմ էլ պատրաստ եմ իմ՝ մշակույթի վաստակավոր արտիստի կոչման նշանն ու դիպլոմը հանձնել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գագիկ Գինոսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/01/2025 22:39 Ի՞նչ անել, եթե վնասվել է մենիսկը 16/01/2025 22:26 Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են 34 մմ-ով 16/01/2025 22:13 Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում 16/01/2025 22:00 Ազատ ոճային ըմբիշները փետրվարին միջազգային մրցաշարի կմասնակցեն Ալբանիայում 16/01/2025 21:46 Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան 16/01/2025 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում 16/01/2025 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ 16/01/2025 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում 16/01/2025 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ 16/01/2025 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է 16/01/2025 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ 16/01/2025 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ 16/01/2025 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին 16/01/2025 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ 16/01/2025 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) 16/01/2025 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան 16/01/2025 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը 16/01/2025 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան 16/01/2025 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու 16/01/2025 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել 16/01/2025 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով 16/01/2025 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են 16/01/2025 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին 16/01/2025 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան 16/01/2025 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ 16/01/2025 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 16/01/2025 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան 16/01/2025 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա 16/01/2025 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա 16/01/2025 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ 16/01/2025 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին 16/01/2025 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 16/01/2025 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) 16/01/2025 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 16/01/2025 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան 16/01/2025 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է 16/01/2025 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո 16/01/2025 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար 16/01/2025 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք 16/01/2025 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում 16/01/2025 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան 16/01/2025 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով 16/01/2025 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան 16/01/2025 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին 16/01/2025 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային 16/01/2025 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք 16/01/2025 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ 16/01/2025 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում 16/01/2025 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ 16/01/2025 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին 16/01/2025 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան 16/01/2025 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) 16/01/2025 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց 16/01/2025 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն 16/01/2025 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր 16/01/2025 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան 16/01/2025 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր 16/01/2025 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը 16/01/2025 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ 16/01/2025 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) 16/01/2025 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը 16/01/2025 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 16/01/2025 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան 16/01/2025 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը 16/01/2025 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան 16/01/2025 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին 16/01/2025 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը 16/01/2025 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն 16/01/2025 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը 16/01/2025 10:36 Լիբանանում հայ է սպանվել 16/01/2025 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ 16/01/2025 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող 16/01/2025 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը 16/01/2025 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին 16/01/2025 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 16/01/2025 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան 16/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 16/01/2025 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 16/01/2025 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում 16/01/2025 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ 16/01/2025 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ 16/01/2025 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ 16/01/2025 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը 16/01/2025 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը 16/01/2025 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է 16/01/2025 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի 16/01/2025 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել

Տվյալ բաժնի վերջին նյութերը