Ասացի՝ երկու տարի հետո կամուսնանանք, կամաչես, որ չհավատացիր. «Քաղաքական գործիչներն՝ առանց փողկապի» նախագծի հյուրասրահում Թևան Պողոսյանն է (Տեսանյութ)

13/10/2016 17:21

Ասացի՝ երկու տարի հետո կամուսնանանք, կամաչես, որ չհավատացիր. «Քաղաքական գործիչներն՝ առանց փողկապի» նախագծի հյուրասրահում Թևան Պողոսյանն է (Տեսանյութ)


Աշխարհում ընդունված երևույթ է ՝ քաղաքական գործիչները հասանելի են գործնական, անհասանելի՝ անձնական տիրույթում: Սակայն այսօր շատերը, այդ թվում Հայաստանում, կոտրել են այդ կարծրատիպն ու այլևս իրենց ընտանիքներին չեն փորձում «թաքցնել» հասարակությունից: Ի վերջո, ցանկացած տղամարդու հաջողության ետևում կինն է թաքնված, հաջողակ կնոջ թիկունքն էլ, բնականաբար, ամուր տղամարդն է:

Aysor.am-ը սկսում է նոր նախագիծ. հայ քաղաքական գործիչները մեր ընթերցողներին կներկայանան «առանց փողկապի»: Անդրանիկ հյուրը ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն է: 44-ամյա պետական գործիչը 5 զավակի հայր է, սիրող ամուսին, լավ ընկեր ու, կարծես թե, «խաղաղության աղավնի»՝ լինի ընտանեկան, թե գործնական միջավայրում:

-Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք սկսում Ձեր ամեն օրը:

-Եթե չքննարկենք լվացվել-հագնվելը, ապա երեխաների հետ մի փոքրիկ նախաճաշում ենք ու նրանց ուղեկցում եմ դպրոց: Ամեն օր իր յուրահատկությունն ունի, օրակարգը: Եթե մինչ աշխատանքային ժամի սկիզբը (oր կա` ժամը 8:00-ից, օր կա՝ 10:00-ից)  ժամանակ եմ ունենում, նախընտրում եմ ընթերցել օրվա մամուլը, նախապատրաստվել ելույթներին ու հանդիպումներին: Կարելի է ասել՝ օրս սկսվում է 8:30-ից և շատ ժամանակ՝ ավարտվում գիշերը 2-ին: Չէ՞ որ տուն գնալուց հետո, եթե անգամ մի փոքր ժամանակ եմ ունենում, երեխաների հետ դասերն եմ նայում, գեղարվեստական գիրք կարդում: Քանի որ երեք հանձնաժողովներում ընդգրկված եմ որպես մշտական անդամ, օրս առավել է հագենում՝ ի տարբերություն այն խմբակցությունների, որոնք բազմաթիվ անդամներ ունեն, բայց կարող են ընդգրկված լինել մեկ կամ երկու հանձնաժողովում: Հասկանում եմ, որ շատ գործընկերներ ունեմ, ովքեր 3 շաբաթը մեկ՝ 4 օր ժամը 12:00-12:30-ի համար են Ազգային ժողովի շենք մտնում, բայց իմ պարագայում 24 ժամն էլ երբեմն չի բավարարում:

Ամենից չսիրած օրս այն է, երբ նույն օրն ու նույն ժամին նշանակված են լինում երեք հանձնաժողովների նիստեր ու չեմ իմանում՝ ինչպես անել: Այնպես որ, 24 ժամի ընթացքում ժամը 2:00-ից մինչև 6:30 քնած եմ, իսկ մնացած ժամերին ակտիվ աշխատանքի մեջ եմ (ժպտում է):

-Բավական կանոնակարգված աշխատանքային առօրյա ունեք: Իսկ հանգստյան օրերն ինչպե՞ս, որտե՞ղ, ո՞ւմ հետ եք անցկացնում:

-Ընտանիքիս՝ տիկնոջս ու բալիկներիս: Պատահում է նաև ընկերների հետ ենք հանդիպում, միմյանց հյուր ենք գնում: Սիրում ենք մեր տանը միջոցառումներ կազմակերպել, հյուրեր ունենալ, հիշել մանկությունն ու կյանքից տարբեր դրվագներ մտաբերել ու կտրվել քաղաքականությունից՝ թոթափվելով առօրյայի տարբեր խնդիրներից: Գիտեք, երբ չես կարողանում բազմաթիվ նամակագիրներից օգնել թեկուզ մեկին, քեզ անզոր ես զգում, մեջդ կուտակումներ են լինում: Այդ կուտակումներից երբեմն փորձում ես անջատվել, որ կարողանաս հասկանալ՝ պետք չէ չարանալ: Եթե գնալու ես առաջ, ապա միայն ոգեշնչմամբ, բարությամբ: Ընդհանրապես, պետք չի, որ մարդիկ չարանան, այլ պետք է իրենց մեջ ունենան հույսն ու հավատը՝ դեպի դրականը:

Վերադառնալով հանգստյան թեմային՝ ասեմ նաև, որ եթե արձակուրդային շրջանը երկարատև է, անպայման Արցախ ենք մեկնում: Հազվադեպ է հնարավորություն ստեղծվում, որ Երևանից դուրս այցելություններ ունենանք, բայց ստեղծված առիթները պարտադիր օգտագործում ենք:

-Նշեցիք անզորության մասին. Ձեզ առավել անզոր ե՞րբ եք զգացել:

-Ամենամեծ և ցավալի անզորությունդ այն է, երբ զգում ես՝ հարազատդ հիվանդ է ու խնդիրը ո՛չ դեղի մեջ է, ո՛չ էլ բժշկական մեթոդոլոգիայի: Սա այն ճանապարհն է, որով պետք է անցնես: Այդ ժամանակ պետք է կարողանաս քո մեջ ուժ գտնել, այդ մի քանի օրերը կամ ամիսները փորձես տվյալ մարդու հետ այնքան ուրախ օրեր անցկացնել, որ կյանքում նրանից դրական շատ հուշեր ունենաս: Այդ վերջին պահերը միշտ հիշվելու են… Ցավոք սրտի, ես մայրիկիս կորցրել եմ ու լավ գիտեմ, թե ինչ է նշանակում հատկապես այդ վերջին օրերը, երբ դու իսկապես անզոր ես… Կարող ես այնպես անել, որ այդ հեռացումը քո կյանքում լինի ոչ թե կորուստ, այլ հիշողություն՝ կյանքը շարունակվում է: Դու եկել ես աշխարհ՝ տեսակդ շարունակելու: Շնորհակալ եմ ծնողներիս այդ դաստիարակության համար: Կյանքի անցած ուղին էլ է բերել նրան, որ, տեսնելով պատերազմ, մահ, պետք է կարողանայի գիտակցել, որ միևնույն է, կյանքն ապրում ես նոր ծննդով, ուրախությամբ և այդ ուրախությունների մեջ պետք է կարողանաս նաև գնահատել տեսակիդ շարունակությունը: Այժմ էլ ես եմ փորձում իմ երեխաներին այդպես դաստիարակել՝ եկել ենք ու մի օր բոլորս էլ գնալու ենք, ու այս ընթացքը պետք է վայելես, որ հասկանաս՝ այս կյանքը, որը քեզ պարգևված է նաև Աստծո կողմից, տրված է երջանկության, արարելու, ստեղծագորելու ու մի բան ստեղծելու համար և ոչ թե թևաթափ լինելու:

-Արմատներով Արցախից եք: Որտե՞ղ է անցել Ձեր մանկությունը, ինչպիսի՞ երեխա եք եղել:

-Մանկությունս Ստեփանակերտում է անցել՝ տատիկիս ու պապիկիս հետ միասին: Որոշ չափով չարաճճի եմ եղել, բայց հիշում եմ, որ մայրս միշտ պատմում էր, թե շատերն ասում էին՝ չար է, բայց խելոք չար է (ժպտում է): Սիրել եմ ինչ-որ բաներ պրպրտալ, բայց մեկտեղ, երբ մեկ անգամ բացատրել են, որ այս կամ այն անել չի կարելի, զգացել եմ վտանգը՝ էլ չեմ արել: Ընկալող երեխա եմ եղել: Հատուկ տաղանդներով շնորհված չեմ եղել: Բայց սպորտով միշտ զբաղվել եմ, երաժշտությամբ էլ երազել եմ զբաղվել, բայց չի ստացվել, որովհետև բնությունից այդ երաժշտական լսողության բացակայությունն ունեմ (ծիծաղում է): Երեխաների հետ խաղացել եմ, ընկել եմ, մի տեղս ջարդվել է, ճղվել է, կռիվ էլ ենք արել, սիրել էլ ենք ու այդպես մեծացել:  Հայրիկիցս մի բան է փոխանցվել՝ պայքարելուց չհանձնվել, սիրելու, չարչարվելու խնդիրն էլ միշտ ունեցել եմ: Ասեմ, որ երբևէ չի եղել դասերը չսովորած գնամ դասի: Թեև ԲՈՒՀ-երում ավելի լավ եմ սովորել, երեքն էլ կարմիր դիպլոմով եմ ավարտել: Իսկ դպրոցում, եթե չեմ սխալվում, չորս հատ 4 գնահատական եմ ունեցել: Պրպտող, ուսումնասիրող եմ եղել, ֆիզիկական աշխատանքից երբևէ չեմ խուսափել, պապիկիս ու հայրիկիս օգնել եմ այգում: Մանկությունից, դպրոցից, ուսանողական տարիներից շատ ընկերներ ունեմ, որոնց հետ մինչև հիմա կապի մեջ ենք: Այստեղ կարող եմ գլուխ գովել, որ ծանոթությունս կամ ընկերական շրջապատս, այսպես ասած, սոցիալական կապիտալս լայն է:

-Բայց ասում են՝ շատ ընկերներ ունեցող մարդիկ նաև շատ հիասթափություններ են ունենում:

- Միգուցե ես հիասթափեցնում եմ մի քանի անձի, բայց ինքս չեմ հիասթափվել: Ապրել եմ «На обиженных воду возят» կարգախոսով… Ի՞նչ է նշանակում նեղանալ: Նշանակում է հարաբերությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել: Ուրեմն փորձիր գտնել՝ ով է մեղավոր: Մարդիկ շատ հաճախ նեղվում են սխալ տեղեկատվությունից կամ երբ թույլ են տալիս, որ երրորդ ինչ-որ մեկը փորձի իրենց հարաբերությունները փչացնել: Եթե մեղավոր ես, ներողություն խնդրիր. Կստացվի՞ այդկերպ հարաբերությունները բարելավել, լավ, չի ստացվի՝ ճանապարհդ շարունակիր: Շփվիր նրանց հետ, ովքեր ցանկանում են քեզ հետ շփվել: Կարևորը՝ հարաբերություններիդ մեջ եղիր ազնիվ: Գիտեք, նեղացած մարդը լավ, բարի մարդ չի: Եղել են դեպքեր, երբ ես էլ եմ դուռն իմ ետևից փակել ու հեռացել, բայց միայն այդքանը: Մի գնահատիր մարդկանց ո՛չ սոցիալական ստատուսով, ո՛չ ով լինելով կամ իր կարողություններով, այլ գնահատիր մարդկանց իրենց հետաքրքրությամբ: Այսօր պաշտոնի է, վաղն այդ պաշտոնին չի լինի, ի՞նչ ես անելու: Այնպիսի մարդ եղիր, որ մյուսները ցանկանան քեզ տեսնելիս կանգնել, բարևել ու հասկանալ, որ եթե նույնիսկ իրենց հետ կիսելու որևէ բան ունես, ապա դրանք քո բարի մտքերն են ու արարքները, շփումը: Պետք է զջալ ոչ թե արածների, այլ՝ չարածների համար: Իհարկե, սխալ արարքներդ պետք է ուղղես, բայց երբևէ չապրես նրանով, թե ինչու արեցիր:

-Պարոն Պողոսյան, բոլորովին վերջերս քաղաքական բանավեճի մեջ գտնվող երկու գործիչների՝ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին իրենց ընտանիքների հետ միասին հրավիրեցիք Ձեր տուն՝ գինու սեղանի շուրջ նստելու և քաղաքականությունից դուրս շփվելու առաջարկով: Երկուսն էլ առաջարկն ընդունեցին: Իրականում, տանը չշարունակվե՞ց քաղաքական թեման:

-Ոչ, մենք պայմանավորվել էինք, որ քաղաքականությունից չենք խոսելու ու այդպես էլ եղավ: Բայց ասեմ, որ քայլը ես չեմ արել, քայլը տղերքն են արել: Տղերքին պետք է շնորհակալություն հայտնենք, որովհետև երկուսի քաղաքական իմաստությունը ապագա սերունդների, երիտասարդության համար այնքան բարձր է ու կարևոր… Ես ուրախ եմ, որ նույն սեղանի շուրջ նստելու առիթ ստեղծվեց, ու հուսով եմ, ապագայում, անկախ նրանից, թե ով որտեղ կլինի, հնարավորություն կունենանք ընտանիքներով ժամանակ առ ժամանակ հանդիպելու, շփվելու: Երեխաներն էլ կշփվեն: Կձևավորվի՞ ապագայում նման մշակույթ, շատ ավելի լավ, չի ձևավորվի, էլի կփորձենք (ժպտում է): Իրականում, վստահ եմ, որ երեքիս ընտանիքների անդամների մոտ էլ այս հանդիպումը կմնա դրական հիշողություն և առիթի դեպքում սիրով կհանդիպենք: Թող շատերը նայեն ու տեսնեն, որ կարելի է նաև այս տեսակի քաղաքական գործիչ լինել, պարտադիր չէ, որ բոլորն իրար ատեն: Ձևական ժպտան, բայց հետո ետևից եսիմ ինչեր ասեն:

-Եթե չեմ սխալվում, բավական երիտասարդ տարիքում եք ամուսնացել:

-Ղարաբաղի՝ այդ ժամանակվա չափանիշներով երևի այնքան էլ երիտասարդ չէի (ծիծաղում է): Հետպատերազմական շրջանում, գիտակցելով, որ շատ ու շատ երեխաներ պետք է ունենանք՝ ապագա զինվորներ ու զինվոր ծնող աղջիկներ, իսկապես, ամուսնությունները տարիքային իմաստով երիտասարդացել էին: Ես 21-22 տարեկան էի, կինս՝ 18: Միայն ուրախ ենք, որ այդքան երիտասարդ տարիքում ձևավորեցինք մեր ընտանիքը: Առայժմ 5 բալիկ ունենք: Կցանկանայի, որ ցանկացած զույգ Աստծո օժանդակությամբ հանդիպի այդքան երիտասարդ տարիքում, որովհետև դրանից հետո բոլորովին այլ բերկրանք է ծնող ու պապիկ դառնալը, ինչու ոչ՝ նաև ծոռ տեսնելը: Պետք է հաշվարկենք, որ ըստ ֆիզիոլոգիայի՝ որքան երիտասարդ ամուսնանանս, այնքան մեծ հնարավորություններ կունենաս: Այնպես չի, որ բոլորս կարողանալու ենք 100 տարեկանը բոլորել ու անցնել: Երիտասարդ տարիքում ամուսնանալն ու ընտանիք կազմելն այնքան էլ պրոբլեմ չի, կարևոր է, թե որքանով եք պատրաստ այդ պարտավորությունը ստանձնել, հասկանալ, որ ամուսնացել եք սիրո, այլ ոչ թե հաշվարկի արդյունքում: Ընտանիքը ձևավորվելուց հետո իրավունք չունի իր խնդիրները գցել ո՛չ տարիքի, ո՛չ կողակցի, ո՛չ էլ մեր մշակույթում ձևավորված ընտանեկան տարաձայնությունների վրա՝ սա այսպես ասաց, նա այնպես խանգարեց: Չէ՞ որ կենցաղը մտնելով ընտանիք՝ քայքայում է: Եթե կարողացաք այն մի կողմ դնել ու հարգանքին և սիրուն մեծ տեղ տալ՝ վստահ եմ՝ երջանիկ կլինեք: Դա քո ընտանիքն է, պատրա՞ստ ես կյանքում ընտրյալիդ հետ միասին կրել բոլոր դժվարությունները, երջանկությունն ու բերկրանքը: Երկուսդ միասին պետք է պայքարեք, որ այդ սերն ամեն օր ամրապնդվի և ոչ թե թուլանա:

-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

-Սովորում էի, Գայանեն էլ մեր կուրսի Սոնայի քույրիկն էր: Որոշել էր այդ օրը քույրիկի հետ միասին դասի գալ, ես էլ տեսա ու ամեն ինչ հենց այդտեղից սկսվեց… Հենց այդ օրը նրան ամուսնաության առաջարկ արեցի, չհավատաց: Ասացի՝ երկու տարի հետո կամուսնանանք, կամաչես, որ այսօր չհավատացիր: Երկու տարի անց ամուսնացանք (ժպտում է):

-Առաջի՞ն սեր էր:

-Ինձ համար՝ այո:

-Ինչպես նշեցիք, դեռևս 5 բալիկ ունեք՝ 4 աղջիկ, 1 տղա: Եթե չեմ սխալվում, երազում եք 13 բալիկի մասին:

-Դա երկուսիս երազանքն է, մեր որոշումը: Բնությունն իր խնդիրներն ունի, տեսնենք՝ ինչ կլինի: Թևաթափ չենք եղել, կյանքը ցույց կտա (ժպտում է):

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր զավակները:

-Երկու աղջիկներս ուսանողներ են, մյուսները դպրոցում են սովորում: Մի քանի տարի առաջ մեր կրթական համակարգի շահառուներից մեկն էինք, քանի որ ուսանողից-մանկապարտեզ երեխաներ ունեինք (ծիծաղում է): Երևի ժամանակն է՝ 6-րդը լինի, որպեսզի մանկապարտեզը նորից ընդգրկվի մեր ցանկում: Ուրախ եմ, որ սիրում են սովորել, իրենց միշտ ասել եմ՝ ինքներդ եք ընտրելու Ձեր մասնագիտությունը: Այդ ազատությունը եկել է իմ ծնողներից, ես էլ փորձում եմ երեխաներիս փոխանցել: Հուսամ՝ ապագայում առնվազն լավ կին ու մայր կդառնան, տղան էլ՝ լավ պապա, ու մեր տեսակը կշարունակեն:

-Ձեր աղջիկներից երկուսն արդեն հարսնացուներ են: Կփորձե՞ք նրանց ընտրության հարցում խոչընդոտել:

-Ոչ մի պարագայում, իրենք են ապրելու այդ տղաների հետ: Եթե կգան կարծիք, խորհուրդ հարցնելու, կհայտնեմ իմ կարծիքը, կկիսվեմ ու կասեմ՝ գլխավորը դու վստահ լինես ընտրությանդ մեջ: Մարդը պետք է երբևէ չցանկանա իր սիրած անձնավորությանը, մարդկանց ցավ պատճառել, իսկ երեխաները աշխարհում մեր ամենասիրելի երևույթներն են: Եթե նա գալիս, ասում է՝ այս կամ այն մարդուն եմ սիրում, ու դու ասում ես ոչ, նշանակում է՝ ցավ ես պատճառում նրան: Մենք պետք է օգնենք, օժանդակենք ու բարի խորհուրդ տանք: Բայց այսօրվանից իրենց էլ եմ ասել՝ ես չեմ պատրաստվում ձեր փոխարեն ապրել ուրիշի հետ, ինքներդ ընտրեք, որպեսզի եթե անգամ կյանքում որևէ խնդիր ունենաք, իմանաք, որ ճիշտ, թե սխալ, ձեր ընտրությունն էր: Ու ամենակարևորը՝ եթե ընտրել ես, այդ խաչն ուսերիդ ես առել, տար մինչև վերջ, պայքարիր: Մինչ ամուսնանալը հանդիպեք որքան պետք է՝ 1, 2 տարի, ճանաչեք իրար, լավ ու վատ օրեր ունեցեք, մեկ-մեկ կռվեք ու բարիշեք, որ իմանաք՝ կյանքում հաշտվել կարողանում եք: Չեմ ընդունում, որ ծնողները մեկ շաբաթ անց սկսում են ամուսնության մասին ակնարկել:

-Իսկ դո՞ւք, որպես ամուսիններ, առավել շատ ինչ հարցերի շուրջ եք վիճում:

-Երևի թե առավել հաճախ վիճում էինք այն շրջանում, երբ մեր տունն էինք կառուցում: Վիճելու թեման դիզայնն էր: Գիշերները նստում, քննարկում էինք՝ սեղանը որտեղ դնենք, պատերն ինչ գույն ներկենք և այլն: Սկսում էինք ասել՝ դու սա չես տեսել, դու սա չես պատկերացնում և այլն: Դու փորձում ես այլ բան գնել, տանտիկինը փորձում է ծախսերը նվազեցնել… Բայց այնպիսի խնդիր, որը չենք հաղթահարել, չի եղել: Մենք էլ մարդ ենք ու որևէ մի խնդրից զուրկ չենք (ծիծաղում է): Բայց կարևորն այն է, որ այդ ամենի վերջում ժպտում ենք ու հասկանում՝ որևէ երևույթ այս աշխարհում չի կարող առավել բարձր լինել, որքան մեր սիրո զգացմունքը միմյանց հանդեպ:

-Պարոն Պողոսյան, որքան հասկացա՝ զուսպ ու հավասարակշռված, լիբերալ եք ոչ միայն քաղաքականության մեջ, այլև՝ ընտանիքում: Շատ հայ տղամարդկանց նման «չի կարելիներ» չե՞ք սահմանել Ձեր ընտանիքում: Թեկուզ հեռուստահաղորդումներ դիտելու առումով:

-Խորհրդի իմաստով՝ արդյոք սա է քո տարիքի հաղորդումը, սերիալը կամ ֆիլմը: Գիտես, եթե մարդուն ասում ես չի կարելի, նա առավել է ձգտում: Այժմ տեխնիկայի դար է, ու երբ տանը չես լինում, նա կարող է նայել այն, ինչ ուզում է: Եթե արգելքը լինում է շատ կոպիտ «չէ»-ով, առավել գայթակղիչ է դառնում: Մեր տանը փորձում ենք ամեն ինչ անել խոսքով, բացատրելով ու ճիշտ օրինակով: Երբ բացատրելով ես անում, երեխան չի փորձում խաբելով հասնել նրան, ինչն իրեն արգելեցիր: Բոլորս էլ այդ ընկալումն ունենք. եթե ասել են չէ, դրա մեջ երևի հետաքրքրություն կա: Կան հաղորդումներ, սերիալներ, որ երբեք չեմ նայում, բայց մեկտեղ հասկանում եմ, որ երբ ես եմ աշխարհի առաջնության ֆուտբոլի խաղերը սիրահարված հայացքով նայում, երեխաները չեն ցանկանում նայել (ծիծաղում է): 

-Ունե՞ք մանկության երազանք, որին դեռ ձգտում եք հասնել:

-Երևի թե պատանեկության երազանք է՝ միշտ երազել եմ ունենալ իմ սեփական ֆերման: Հուսով եմ՝ մի օր կկարողանամ զբաղվել նաև սեփական ֆերմա հիմնելով և դրա արտադրանքը Արցախում զարգացնելով…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին Այսօր, 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող Այսօր, 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա Այսօր, 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային Այսօր, 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» Այսօր, 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել Այսօր, 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է Այսօր, 19:52 Ի՞նչ է դելիրիումը Այսօր, 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել Այսօր, 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի Այսօր, 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է Այսօր, 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել Այսօր, 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել Այսօր, 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ Այսօր, 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան Այսօր, 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին Այսօր, 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին Այսօր, 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին Այսօր, 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Այսօր, 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով Այսօր, 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին Այսօր, 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին Այսօր, 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան Այսօր, 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց Այսօր, 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Այսօր, 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին Այսօր, 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ Այսօր, 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան Այսօր, 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ Այսօր, 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) Այսօր, 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները Այսօր, 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե Այսօր, 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին Այսօր, 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել Այսօր, 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ Այսօր, 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո Այսօր, 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով Այսօր, 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն Այսօր, 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները Այսօր, 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու Այսօր, 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին Այսօր, 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց Այսօր, 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում Այսօր, 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն Այսօր, 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին Այսօր, 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ Այսօր, 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) Այսօր, 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Այսօր, 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) Այսօր, 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ Այսօր, 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ Այսօր, 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել Այսօր, 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա Այսօր, 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Այսօր, 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է Այսօր, 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի Այսօր, 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին Այսօր, 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին Այսօր, 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին Այսօր, 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել Այսօր, 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ Այսօր, 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է Այսօր, 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի Այսօր, 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները Այսօր, 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Այսօր, 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է Այսօր, 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան Այսօր, 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում Այսօր, 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի Այսօր, 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու Այսօր, 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը Այսօր, 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին Այսօր, 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան