13/10/2016 15:34
«Բարսելոնը» նախատեսում է 2016/17 մրցաշրջանում վաստակել 695 մլն եվրո
Հոկտեմբերի վերջին «Բարսելոնը» կհամաձայնեցնի 2016/17 մրցաշրջանի բյուջեն, հայտնում է Eurosport.ru-ն։ Ակումբի ղեկավարների կանխատեսումներով՝ կատալոնցիների ընդհանուր եկամուտը կկազմի 695 մլն եվրո, ինչն ակումբային ռեկորդ կլինի։
Ավելի վաղ կատալոնյան ակումբը 2015/16 մրցաշրջանում վաստակել է 679 մլն եվրո։ Ամենամյա ներարկումները պետք է ավելանան 2 տոկոսով։
«Բարսելոնի» փորձագետներն ակնկալում են, որ կստացվի 695 մլն եվրո, որից 663 միլիոնը կկազմեն ծախսերը։ Հարկերի հաշվառումով հանդերձ՝ ակումբը պետք է հարստանա 21 մլն եվրոյով։