13/10/2016 11:01
ՀՀ ԱԳՆ. Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ԼՂ կարգավորման գործընթացից
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության, ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին:
«Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձն ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները», - նշել է Շ.Քոչարյանը: