13/10/2016 20:15
Ինչո՞ւ «Երկրաշարժ» ֆիլմը մերժվեց «Օսկարի» կազմակերպիչների կողմից. պարզաբանում է կինոկենտրոնի տնօրենը
Սեպտեմբերի սկզբին Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում քվեարկությամբ որոշվեց՝ «Օսկար» ամերիկյան 89-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կմասնակցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը:
Օրերս, սակայն, Հայաստանի ազգային կինոակադեմիան ամերիկյան կինոակադեմիայից ֆիլմն Օսկարի ցանկում ընդգրկելու մերժում ստացավ:
«Ֆիլմը մերժվել է, քանի որ փաստաթղթերի պակաս կար, թերի էր ներկայացվել: Մենք լրացուցիչ փաստաթղթերն արդեն ուղարկել ենք: Չգիտեմ՝ կվերանայե՞ն հարցը, թե՞ ոչ»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ ԱՄՆ կինոակադեմիայի ներկայացուցիչների մոտ տարակուսանք է առաջացել՝ ֆիլմը հայկակա՞ն, թե՞ ռուսական կինոարտադրության է:
«Այո, սխալ չափորոշիչներ են ներկայացրել: Ամեն դեպքում՝ արդեն մնացյալ փաստաթղթերն ուղարկվել են, բայց, կարծում եմ, դժվար թե, վերանայվի»,-նկատեց նա: