14/10/2016 14:41
Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ:
«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»,-ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից` այս մասին ասվում է հայտարարությունում: