14/10/2016 09:34
Քոչարյան. Շատ դեպքերում մարդիկ դառնում են խաղալիքներ. «Առավոտ»
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, խոսելով Վիկտոր Դալլաքյանի հայտարարության և Սեյրան Օհանյանի հետ կուսակցություն ստեղծելու շրջանառվող լուրերի մասին, ասել է.
«Օգտագործելով ինչ-որ մարդկանց անձնական ամբիցիաները՝ շեղում են։ Այսինքն՝ շատ դեպքերում մարդիկ դառնում են խաղալիքներ, որոնք ունենում են անհասկանալի, ինչ-որ հիվանդ ամբիցիաներ, և իշխանությունը այդ մարդկանց դաշտ գցելով՝ զբաղեցնում են, էլի։ Շոու է, хлеба и зрелищ ապահովում են։ Ես դժվար եմ պատկերացնում, թեև մենք ամեն ինչ տեսել ենք։
Տեսել ենք՝ ոնց են ճանապարհ դնում Կարեն Դեմիրճյանին, հետո դիմավորում, Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո դիմավորում, ՕԵԿ-ին ինչ են ասում, հետո ինչ ձայներ է հավաքում ՕԵԿ-ը Գյումրիում և Վանաձորում։ Չնայած մեր հասարակությունը սերիալ շատ է սիրում, բայց, այնուամենայնիվ, անգամ այդ պարագայում չեմ պատկերացնում, թե ոնց ենք մենք Սեյրան Օհանայնին ընդդիմադիր տեսնելու՝ ընտրազանգվածը, ընտրողները, հասարակությունը»,-«Առավոտի» փոխանցմամբ ասել է Քոչարյանը: