14/10/2016 10:01
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից վիրավորված երկու երեխայի վիճակը ծանր է
Հյուսիսային Օսիայում ճանապարհային պատահարի հետևանքով վիրավորված երկու երեխա ծանր վիճակում են, «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան:
«Վլադիկավկազի Հանրապետական մանկական հիվանդանոցում պատահարի հետևանքով տուժած չորս երեխա կա, որոնք ապաքինվում են, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Մեծահասակներից երկուսը գտնվում են Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում»,-ասել է Տ. Ցիդաևան:
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ պատահարի հետևանքով զոհվել 5 մարդ, վիրավորվել 27 ուղևոր:
Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: