14/10/2016 17:36
Ղարաբաղյան հարցում առաջընթացը կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
«Մեր տպավորություններով, ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առաջնային դեր կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Սա կյանք է: Տեսնենք`ինչպես կընթանա գործընթացը: Բայց այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով Լեռնային Ղարաբաղի փակուղուց հանելու հարցը, սա կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - ասել է Ս. Լավրովը լրագրողներին Երևանում: