14/10/2016 20:00
ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեց Բելառուսը
ՀԱՊԿ նախագահությունն անցավ Բելառուսին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սրտանց հաջողություններ եմ ցանկանում Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսին` երևանյան գագաթնաժողովում ընդունված որոշումների իրականացման հարցում, այդ թվում 2017թ.-ին անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակին և ՀԱՊԿ ստեղծման 15-ամյակին: Պատրաստ ենք տրամադրել մեր աջակցությունը», - ասել է Սերժ Սարգսյանը Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո: